Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Թատրոններում փորձերը կվերսկվեն

Թատրոններում փորձերը կվերսկվեն
18.05.2020 | 16:27

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլիսի ժամանակ նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող թատրոններին ու թանգարաններին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ աշխատավարձերը վճարելու համար։

Թատրոնները կարող են գործել միայն ներկայացումների փորձեր անելու համար, այն էլ մինչև 10 մարդու ներգրավվածությամբ և պահպանելով արտակարգ դրության բոլոր կանոնները։ Քննարկվում է նաև գրադարանների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակութային այլ կազմակերպությունների գործունեության հարցը, մշակվում են նորմերը։

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ